ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.02.2021 14:16
Վիճաբանություն՝մայրաքաղաքում
Փետրվարի 24-ին ԱՀ ոստիկանության ՊՊՎ հերթապահ մասից հաղորդել են ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ Թումանյան փողոցում գտնվող վիճաբանություն է տեղի ունենում:
Ստուգմամբ պարզվել է, որ փետրվարի 23-ին ժամը 23:45-ի սահմաններում Թումանյան փողոցի թիվ 62 հասցեին հարակից տարածքում վիճաբանություն է առաջացել մայրաքաղաքի բնակիչներ՝ մի կողմից 1988թ.ծնված Վ. Ս.-ի, իսկ մյուս կողմից՝ 1999թ.ծնված Ն. Ս.-ի և 2000թ.ծնված Ա. Գ.-ի միջև, որի ընթացքում Վ. Ս.-ն և Ն. Ս.-ն փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: