ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.08.2020 12:51
Վիճաբանություն՝Քաշաթաղի շրջանում
Օգոստոսի 1-ին Կովսականի տեղամասային հիվանդանոցից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 01:00-ին գլխի սալջարդով իրենց մոտ է տեղափոխվել Քաշաթաղի շրջանի բնակիչ, 2013թ.ծնված Ն. Գ.-ն։ Ստուգմամբ պարզվել է, որ հուլիսի 31-ին ժամը 23:30-ի սահմաններում, Միջնավան-Մուշ ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին, վիճաբանություն է առաջացել Ն. Գ.-ի և նույն շրջանի բնակիչ, 1997թ.ծնված Վ. Կ.-ի միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: