ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.02.2015 17:32
Վրաերթ Բաղրամյան փողոցում
Փետրվարի 21-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ուսի և ձեռքի սալջարդ վնասվածքներով բուժօգնության է դիմել Մկրտչյան փողոցի թիվ 11 շենքի N բնակարանի բնակչուհի, 1947թ. ծնված Ա. Շ-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 05:45-ի սահմաններում, Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի բնակիչ, 1956թ. ծնված Կ. Գ-ն, վարելով «Օպել-Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենան, Բաղրամյան փողոցի թիվ 4 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Ա. Շ-ին ու հեռացել դեպքի վայրից: