ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.09.2019 09:52
Վրաերթ` մայրաքաղաքում
Սեպտեմբերի 12-ին ժամը 13:40-ի սահմաններում Հեքիմյան փողոցի 3 շենքի դիմացի ճանապարհահատվածում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1967թ. ծնված Ա. Պ.-ն վարելով իրեն պատկանող «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 2011թ. ծնված Ս. Ա.-ին, ինչից հետո տեղափոխել «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչությունը: