ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.07.2019 19:28
ՎՐԱԵՐԹ՝ՎԱՐՈՐԴԻ ԱՆԶԳՈՒՇՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
Ս.թ.հուլիսի 17-ին ժամը 14:40-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2000թ.ծնված Ա. Բ-ն վարելով «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենան մայրաքաղաքի Վ.Սարգսյան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1967թ.ծնված Ա. Ա-ին:
Վրաերթի հետևանքով Ա.Ա-ն ստացած մարմնական վնասվածքով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
Նախնական տվյալներով վրաերթի պատճառ է հանդիսացել«Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդի անզգուշությունը։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի
վարչությունը:
ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության վերլուծությունները վկայում են, որ ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների մեջ զգալի թիվ են կազմում նաև անզգուշության հետևանքով առաջացող պատահարները։
Հարգելի ավտովարորդներ, հիշեք, որ ավտոմեքենան մեծ ռիսկայնություն պարունակող տեխնիկական միջոց է, ուստի հորդորում ենք այն վարելու ընթացքում ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և զգոնություն, խստորեն հետևել երթևեկության կանոններին` այդ կերպ երաշխավորելով ինչպես ձեր, այնպես էլ ուղևորների և այլոց կյանքն ու առողջությունը։