ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.12.2018 15:26
Վրաերթի դեպքեր՝ Ստեփանակերտում
Ս.թ.դեկտեմբերի 6-ին ժամը 13:50-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Ա. Ի.-ն վարելով ծառայողական «Հյունդայի Էլանտրա» մակնիշի ավտոմեքենան,մայրաքաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 36 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել և «Արևիկ» մանկական բուժմիավորում տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ, 2007թ.ծնված Ա. Խ-ին։
Վրաերթի հետևանքով Ա.Խ-ն ստացել է մարմնական վնասվածքներ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Դեկտեմբերի 6-ին ժամը 14:00-ի սահմաններում Ստեփանակերտի բնակիչ, 1987թ.ծնված Տ. Ա-ն վարելով «MERCEDES BENZ ML» մակնիշի ավտոմեքենան մայրաքաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 26 շենքի դիմացի ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել մայրաքաղաքի բնակիչ, 2002թ.ծնված Ն. Ջ-ին:
Վրաերթի հետևանքով Ն.Ջ-ն ստացել է մարմնական վնասվածքներ։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: