Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

09.08.2022 15:16

Տրանսպորտային միջոց փախցնելու 2 դեպք է արձանագրվել

 Տրանսպորտային միջոց փախցնելու 2 դեպք է արձանագրվել
Oգոստոսի 7-ին ժամը 13:15-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Հ.-ն (ծնված 1974թ.) Ոստիկանություն է դիմել, որ օգոստոսի 6-ի ժամը 19:00-ից մինչև օգոստոսի 7-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Կամո փողոցի թիվ 1/1 հասցեի դիմացից փախցրել է իրեն պատկանող «Գազ 2403» ավտոմեքենան և տարել կայանել է նույն փողոցի թիվ 14 հասցեի դիմաց:
 
Ստեփանակերտ քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, նույն օրը բացահայտել են տրանսպորտային միջոցը առևանգած Ա. Գ.-ին (ծնված 03.05.2007թ.)։
 
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
 
***
 
Օգոստոսի 9-ին ժամը 01:40-ին Ասկերան քաղաքի բնակիչ Ռ. Ք.-ն(ծնված 1970թ.) հեռախոսով հաղորդել է այն մասին, որ Ն.Ստեփանյան փողոցից գողացել են իրեն պատկանող «Վազ-2107» ավոմեքենան:
 
Տեղամասային տեսուչի գլխավորությամբ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 01:00-ի սահմաններում նշված ավտոմեքենան փախցրել են Ասկերանի շրջանի բնակիչներ` 15-ամյա Ա. Ս.-ն և 16-ամյա Է.Ա.-ն։
 
Այնուհետև Շահումյան փողոցում նրանց են միացել 17-ամյա Է. Ս.-ն և Դ. Հ.- ն։
 
Նույն օրը ժամը 02:05-ի սահմաններում, նշված ավտոմեքենան Ասկերան քաղաքի վարչական տարածքի «Տանկ» հուշահամալիրի մոտակայքում կանգնեցվել է ոստիկանության ծառայողների կողմից։
 
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը։