16.10.2021 18:17
Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած բոլոր ոստիկաններին. Արեն Ասրյան.
Մեկ տարի առաջ այս օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին, Հադրութի շրջանում անմահացավ ոստիկանության սերժանտ Արեն Ասրյանը:
Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանն այսօր Մարտակերտի շրջանային բաժնի պետ Ռոմա Հարությունյանի և համակարգի մի խումբ ծառայողների ուղեկցությամբ այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերք համայնք, մասնակցել Արենի հիշատակի արարողությանը, զորակցություն հայտնել Ասրյանների ընտանիքին, հերոսի մտերիմներին ու հարազատներին:
Ծնվել է 2000թ. հունվարի 21-ին Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում։
2018-2018 թթ. ծառայել է ԶՈւ շարքերում։
2018թ. նոյեմբերի 20-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայությունում։
2020թ.մարտի 18-ին նշանակվել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ՊՊԾ գումարտակի 2-րդ վաշտի առաջին դասակի 3-րդ ջոկի հրամանատար։
Ուներ ոստիկանության սերժանտի կոչում։
Սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին:
Զոհվել է 2020թ.հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում։
ԱՀ Նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով:
Հանգչում է հայրենի գյուղի գերեզմանատանը: