ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.11.2018 11:29
Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը: Ապօրինի ձեռնարկատիրությունը
Ս.թ. նոյեմբերի 2-ին ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները, Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարներից մեկի՝ 1982թ.ծնված Ն. Թ-ի դիմումի քննարկմամբ պարզել են, որ 10.09.2018թ.-ին նույն շրջանի բնակիչ, 1975թ.ծնված Ն. Ս-ն համայնքի բնակիչների անունից և նրանց ստորագրությունների կեղծմամբ դիմում է կազմել և վարչական պատասխանատվությունից ազատվելու համար ներկայացնել ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարություն: Միաժամանակ հաղորդել է, որ Ն. Ս-ն վերջին երեք տարիների ընթացքում զբաղվում է փայտի մթերմամբ և վաճառքով ու չի կատարում հարկային պարտավորությունները:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության տնտեսական և պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի բաժինը: