Պաշտոնական Հայտարարություն Ուշադրություն Համակարգ Պարզաբանում Ի գիտություն լրագրողների
Արցախի Հանրապետության Սահմանադրություն Օրենսգրքեր Օրենքներ ԱՀ Նախագահի հրամանագրեր, կարգադրություններ ԱՀ կառավարության որոշումներ ԱՀ ոստիկանության պետի հրամաններ Նախագծեր Հանրային քննարկումներ
Ցուցակ 1 Ցուցակ 2
Եռամսյակ Կիսամյակ Ինն ամիսներ Տարի
Սպանություն Սպանության փորձ Հետախուզվողի հայտնաբերում Մարմնական վնասվածք մահվան ելքով Մարմնական վնասվածք Անձի առևանգում Դիակի հայտնաբերում Ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ Ավազակային հարձակում Կողոպուտ Գողություն Խարդախություն Յուրացում կամ վատնում ԱՄՏ-ի փախցնել Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը Դրամանենգություն Խուլիգանություն Կավատություն Թմրամիջոցի հայտնաբերում Ապօրինի ծառահատում Որսագողություն Կաշառակերություն Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ Այլ հանցագործություններ Հայտարարվել է հետախուզում Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Զենք-զինամթերքի հայտնաբերում Պայթյուն և վթար Հրդեհ Թունավորում Անհայտ կորած
Հետախուզվում են Անհայտ կորած
ՃՏ պատահարներ Օրենքներ, որոշումներ Հայտարարություններ և ծանուցումներ Վարորդական տեսական քննությունների հարցաշարեր

ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ

ԹԵԺ ԳԻԾ

Լրահոս 26.04.2024 Արխիվ

20.02.2022 13:19

Փետրվարի 20-ը Արցախյան ազգային-ազատագրական պայքարի` ղարաբաղյան շարժման, Արցախահայության զարթոնքի օրն է

Փետրվարի 20-ը Արցախյան ազգային-ազատագրական պայքարի` ղարաբաղյան շարժման, Արցախահայության զարթոնքի օրն է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն բարձրաստիճան պետական ու զինվորական այրերի և մի խումբ քաղաքացիների ուղեկցությամբ այսօր՝ Շարժման 34-րդ տարեդարձին այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր-պանթեոն, հարգանքի տուք մատուցել և ծաղիկներ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների հիշատակին:

Այնուհետև ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը՝ ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանի, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի ուղեկցությամբ, հարգանքի տուրք է մատուցել արցախյան բոլոր պատերազմների ընթացքում անմահացած հերոսների, ղարաբաղյան շարժման առաջամարտիկների և 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսացած ոստիկանների և փրկարարների շիրիմներին:

34 տարի առաջ հենց այս օրն Արցախի տարեգրության մեջ պատմական ու բեկումնային իրադարձություն տեղի ունեցավ:

Արդար էր արցախահայության պահանջը. Դուրս գալ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից՝ միավորվելով մայր Հայաստանին։ Առաջին ու ճակատագրական որոշումը 1988 թվականի փետրվարի 20-ին կայացվեց. Ադրբեջանական կողմը Արցախի ` Հայաստանի հետ վերամիավորման որոշմանը պատասխանեց ագրեսիայով՝ Սումգայիթի ու Բաքվի ջարդերով։ Հակասությունները շուտով վերաճեցին բաց առճակատման, այնուհետև` տևական այրունահեղ պատերազմի:

Համազգային հանրահավաքներին հաջորդեց 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեն։ Ընտրողների 99.8%-ը կողմ էր Ադրբեջանի կազմից դուրս անկախ պետության ստեղծմանը։