ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.02.2021 11:23
Քաղաքացին դիմում մեղայականով ներկայացել է ոստիկանություն
Փետրվարի 1-ին ԱՀ ՔԿ ՏՔՎ առաջին քննչական բաժնից ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն գրություն է ստացվել նախաքննության ընթացքում նախապատրաստված նյութերի համաձայն 2020թ. դեկտեմբերի 8-ին դիմում-մեղայականով ԱՀ քրեական հետախուզության վարչություն է ներկայացել Շուշի քաղաքի բնակիչ,1975թ.ծնված Ս. Ա.-ն և հայտնել, որ 2020թ. նոյեմբերի 8-ին Ստեփանակերտ քաղաքի Ս.Դավթի փողոցի բնակարաններից մեկից իր կողմից գողություն կատարելու մասին: Միաժամանակ ներկայացրել է 4 բջջային հեռախոսները, 4 մարտկոցները, բջջային հեռախոսի լիցքավորման 2 սարք և 1 հաղորդալար:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: