ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.04.2020 12:10
Քաղաքացին կտրել է ձեռքի երակները
Ապրիլի 15-ին Ասկերանի շրջանի բնակիչ,1987թ. ծնված Հ. Հ.-ն ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին հեռախոսով հաղորդել է այն մասին, որ Ասկերանի շրջանի բնակիչ, 1968թ. ծնված Բ. Մ.-ն կտրել է ձեռքի երակները:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ Բ. Մ.-ն նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում նույն շրջանի բնակիչ, 1941թ. ծնված Ռ. Գ.-ի տանը ինքնասպանություն գործելու նպատակով ածելիով կտրել է ձախ նախաբազուկը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: