ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.02.2021 14:33
Քաղաքացին մահացել է
Փետրվարի 11-ին ժամը 14:00-ին «Շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 13:10-ին Ասկերանի շրջանի Խնածախ գյուղից կանչ են ստացել, որ նույն գյուղի բնակիչ՝ 1982թ.ծնված Ս. Ի.-ի առողջությունը կտրուկ վատթարանալու վերաբերյալ և նշված հասցեով մեկնել է շտապ բուժօգնության հերթապահ բրիգադը, սակայն Ստեփանակերտ քաղաքի Նոր-Արեշ թաղամասում հանդիպելով Ս. Ի.-ին տեղափոխող ավտոմեքենային պարզվել է, որ վերջինս արդեն մահացած է:
Դեպքի հանգամանքները ճշտվում են:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: