ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.12.2016 18:02
Քաղաքացիներից գումար է վերցրել և չի վերադարձրել
Դեկտեմբերի 3-ին ԼՂՀ Գլխավոր դատախազությունից նյութեր են ստացվել այն մասին, որ ՀՀ Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 136 շենքի N բնակարանի բնակչուհի, 1973թ. ծնված Լ. Ա-ն Ստեփանակերտ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի թիվ 54 շենքի N բնակարանի բնակիչ, 1962թ. ծնված Ա. Վ-ին պատկանող խանութի օգտագործման արդյունքում չի վճարել 300.000 ՀՀ դրամ վարձավճարը և խաբեությամբ խանութը գրավ է դրել «Արցախբանկ» ՓԲԸ-ում ու վերցնելով գումարը՝ հեռացել, բացի այդ 2014թ. դեկտեմբերին, նույն շենքի N բնակարանի բնակիչ, 1947թ. ծնված Վ. Պ-ից խաբեությամբ վերցրել է 60.000 ՌԴ ռուբլի և առ այսօր չի վերադարձրել, իսկ 1956թ. ծնված Զ. Մ-ից նույն եղանակով 2013-2014թթ. ընթացքում ստացել է 650.000 ՀՀ դրամ, 200 ԱՄՆ դոլար, 100 Եվրո և 10.000 ՌԴ ռուբլի, Թումանյան փողոցի թիվ 52 շենքի N բնակարանի բնակիչ, 1975թ. ծնված Ա. Ք-ից` 1.145.000 ՀՀ դրամ և առ այսօր չի վերադարձրել: