ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.12.2019 12:24
Քար է նետել քաղաքացու ուղղությամբ
Դեկտեմբերի 4-ին Շուշիի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը, ժամը 13:40-ին գլխի գագաթնային շրջանի կտրած, ծակած վերքով բուժօգնության է դիմել Շուշի քաղաքի բնակիչ, 2012թ.ծնված Ա. Մ.-ն:
Ոստիկանության ծառայողը պարզել է, որ դեկետեմբերի 4-ին ժամը 12:30-ի սահմաններում Շուշի քաղաքի բնակչուհի, 2010թ.ծնված Լ. Ա.-ն դպրոցից տուն վերադառնալիս քար է նետել Ա. Մ.-ի ուղղությամբ, որը դիպչելով վերջինիս գլխին պատճառել է նշված վնասվածքը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: