ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.06.2019 12:30
Քրեական գործի շրջանակներում դանակահարած անձը ձերբակալված է.
Սույն թվականի մայիսի 31-ին տեղեկատվություն էինք տարածել կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ընթացքում կատարված դանակահարության վերաբերյալ։
Կատարված ստուգումներից պարզվել է, որ 2019թ. մայիսի 31-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Գ.Լուսավորիչ փողոցի թիվ 10 շենքի դիմաց, կենցաղային հողի վրա առաջացած վեճակռվի ժամանակ, Ասկերանի շրջանի բնակիչ, 1987թ ծնված Ա.Ա. դիտավորությամբ դանակով հարվածել է մայրաքաղաքի բնակիչ, 1973թ ծնված Գ.Բ-ի որովայնին և պատճառել որովայնի առաջնային պատի կտրած ծակած վերք:
Փաստի առթիվ նույն օրը ԱՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։
Ա.Ա-ն ձերբակալված է։
Նախաքննությունը շարունակվում է։