ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.09.2020 11:54
Օձի խայթոցից Քաշաթաղի շրջանի բնակիչը մահացել է
Սեպտեմբերի 15-ին Կովսականի բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 21:10-ին աջ ուսահոդի հոդախախտ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Քաշաթաղի շրջանի բնակիչ, 2007թ.ծնված Ա. Ք.-ն , այնուհետև սեպտեմբերի 16-ին ժամը 01:57-ին ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնից հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 15-ին ժամը 22:30-ին թունավոր օձի կծած տոկսիկ շոկ ծանր աստիճանի ախտորոշմամբ Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Ա. Ք.-ն, ով սեպտեմբերի 16-ին ժամը 00:20-ին մահացել է։
Ստուգմամբ պարզվել է, որ սեպտեմբերի 15-ին ժամը 17:00-ի սահմաններում Ա. Ք.-ն իրենց տան բակում առկա թթենու ծառի տակով անցնելիս աջ ուսը հարվածել է ծառի ճյուղին, ինչի հետևանքով ուսահոդի շրջանում ծակոցներ և ցավ է զգացել ու կարծելով, որ այն առաջացել է ճյուղի հարվածից այդ մասին հայտնել է իր ծնողին, սակայն նրա առողջական վիճակը վատթարանալու պատճառով վերջինիս տեղափոխել են Կովսականի բուժմիավորում, իսկ այնտեղից Կապանի բժշկական կենտրոն, որտեղ էլ պարզվել է, որ Ա. Ք.-ն ծառի ճյուղին հարվածելու ընթացքում նրան թունավոր օձ է խայթել, ինչի հետևանքով էլ վերջինս մահացել է։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: