ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.05.2016 11:10
Օպերատիվ խորհրդակցություն հասարակական կարգի ապահովման բաժնի պրոֆիլակտիկայի բաժին-բաժանմունքների ծառայողների հետ
Համաձայն ԼՂՀ ոստիկանության ղեկավարության մոտ 2016թ. 1-ին կիսամյակում անցկացվելիք օպերատիվ խորհրդակցությունների պլանի` սույն թվականի մայիսի 24-ին ԼՂՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը օպերատիվ խորհրդակցություն անցկացրեց հասարակական կարգի ապահովման բաժնի պրոֆիլակտիկայի բաժին-բաժանմունքների ծառայողների հետ։
Ըստ սահմանված աշխատակարգի՝ օպերատիվ խորհրդակցության օրակարգում ընդգրկված էին՝ հասարակական վայրերում կատարված հանցագործությունների քննարկման, ինչպես նաև թույլտվության համակարգի կողմից քաղաքացիների զենքերի գրանցման և վերագրանցման ուղղությամբ ԼՂՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պրոֆիլակտիկայի բաժին-բաժանմունքների կողմից կատարված աշխատանքները։
Օրակարգի 1-ին հարցով հանդես եկավ ԼՂՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գրիգորի Աբրահամյանը, ով հիմնականում կանգ առավ հասարակական վայրերում կատարված հանցագործությունների մանրակրկիտ վերլուծությանը։
Թույլտվության համակարգի կողմից քաղաքացիների զենքերի գրանցման և վերագրանցման շարժի և առաջացող հարցերի վերաբերյալ զեկույցը ներկայացրեց ԼՂՀ ոստիկանության ՀԿԱԲ թ/հ ավագ տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Արման Պողոսյանը:
Ընդհանրացնելով խորդհրդակցության արդյունքները՝ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Ղահրամանյանը տարածքային ստորաբաժանումների պրոֆիլակտիկայի բաժին-բաժանմունքների ծառայողներին հանձնարարեց առավել ակտիվացնել հասարակական կարգի լիարժեք ապահովման և հասարակական վայրերում կատարված հանցագործությունների նախականխման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Թույլտվության համակարգի կողմից քաղաքացիների զենքերի գրանցման և վերագրանցման ընթացքում ծագող հարցերի վերաբերյալ ծավալված քննարկման արդյունքներով ոստիկանության պետի տեղակալը հանձնարարեց բոլոր պայմանները ստեղծել քաղաքացիների պատշաճ սպասարկումն ապահովելու համար։