ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
ՆՈՐԱՅՐ ՇԱԲՈՅԻ ԲԱԲԱՅԱՆ
ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետի առաջին տեղակալ,
ոստիկանության գնդապետ
Ծնվել է 1977թ. ապրիլի 9-ին, ՀՀ Կապան քաղաքում:
1999թ. ավարտել է ԱրՊՀ-ի «Նախնական ռազմական պատրաստականություն և ֆիզկուլտուրա» բաժինը:
2005թ.-ին ավարտել է Գրիգոր Նարեկացի համալսարանի «Իրավագիտություն» բաժինը:
1995-1997թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում:
1999թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2001թ. նոյեմբերի 1-ը ծառայել է ԼՂՀ ՆԳՆ-ում, Կազմակերված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի օպերլիազորի պաշտոնում:
2001-2002թթ. աշխատել է ԼՂՀ հարկային պետական վարչության ՕՀՎ ավագ օպերլիազորի պաշտոնում:
2003-2007թթ. աշխատել է ԼՂՀ գլխավոր դատախազությունում:
2010թ.դեպտեմբերի 2-ից մինչև 2013թ. մայիսի 3-ը ծառայել է ԼՂՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնում:
2013թ. մայիսի 3-ից մինչև 2020թ. հունիսի 9-ը ծառայել է ԱՀ ոստիկանության պետական պահպանության վարչության պետի պաշտոնում:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի 2020թ.հունիսի 9-ի հրամանագրով նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ։
ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «ՀՀ ոստիկանության 100-ամյակ», «Օրենքի պատվար» և «Երկարամյա ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալներով:
Ամուսնացած է, ունի 2 զավակ:
Ընդունելության օրերը` բոլոր աշխատանքային օրերին, ժամը 09:00-18:00
Հեռ. (047) 94-08-50
ՎՐՈՒՅՐ ՎԱԼԵՐԻԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԱՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ,
ոստիկանության գնդապետ

Ծնվել է 1975թ. մայիսի 28-ին, Մարտակերտի շրջանի Գառնաքար գյուղում:
1998թ. ավարտել է Անկախ էկոլոգո - քաղաքագիտական համալսարանի «Տնտեսագիտություն» բաժինը:
2012թ.ավարտել է Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի «Իրավագիտություն» բաժինը։
1993-1995թթ. ծառայել է ԼՂՀ ՊԲ-ում:
1996թ. փետրվարի 20-ից ծառայության է անցել ԼՂՀ ՆԳ Շուշիի շրջանային բաժնի օպերլիազորի պաշտոնում:
2000թ.նշանակվել է նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնում:
2002թ.ապրիլի 29-ին նշանակվել է Քաշաթաղի շրջանային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնին։
2002թ.նոյեմբերին նշանակվել է Քաշաթաղի շրջանային բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ։
2008թ. ապրիլի 9-ին նշանակվել է ԼՂՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժնի պետի պաշտոնին:
2011թ. նոյեմբերի 10-ից մինչև 2020թ. հունիսի 11-ը ծառայել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի պետի պաշտոնում:
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի 2020թ. հունիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ԱՀ ոստիկանության պետի տեղակալ։
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով 2018թ.պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
ԱՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով, «Օրենքի պատվար», «Երկարամյա ծառայության համար» 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի մեդալներով։ ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է «Գերազանց ծառայության համար» կրծքանշանով, «Օրենքի պատվար», «Համագործակցության ամրապնդման համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «Մարտական զորակցություն» մեդալներով։ Պարգևատրվել է նաև «Մայրական երախտագիտություն», «ԵԿՄ-20 տարի», «Հայրենյաց պաշտպան», «Զինվոր հայրենյաց» մեդալներով։
Ամուսնացած է, ունի 2 զավակ:
Ընդունելության օրերը` բոլոր աշխատանքային օրերին, ժամը 09:00-18:00
Հեռ. (047) 94-34-14